Մատչելիության հղումներ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է


Այսօր` դեկտեմբերի 10-ին, նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1948 թվականի այս օրը Փարիզում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նստաշրջանում ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերատեսչության ղեկավար Նավի Պիլեյը փաստաթղթի ընդունման 63-րդ տարեդարձի կապակցությամբ ասել է, որ 2011 թվականը մարդու իրավունքների պաշտպանության առումով առանձնահատուկ տարի է եղել`նշելով սոցիալական ցանցերի դերը բռնապետական ռեժիմների դեմ արաբական որոշ երկրներ ժողովուրդների պայքարում:

Պիլեյի խոսքով, բռնապետական ռեժիմներն այլեւս չեն կարող պահել տեղեկատվության տարածման մենաշնորհը եւ գրաքննել իրենց գործունեությունը քննադատող հաղորդումները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG