Մատչելիության հղումներ

«Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց` Հայաստանի բանակում


Հայաստանի զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներդրվելու է «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց:

Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացը հիմնված է լինելու Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության ժնեւյան կենտրոնի պատրաստած «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկի վրա, որը տարեսկզբին հայերեն է թարգմանվել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի օժանդակությամբ։

Որպես դասընթացի նախապատրաստական փուլ` պաշտպանության նախարարություն - ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակ - քաղաքացիական հասարակություն եռակողմ համագործակցության շրջանակներում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում եւ ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով դասախոսություն-քննարկումներ: Քննարկումներն անցկացնում են «Ժողովրդավարության եւ իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG