Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել է համանախագահների հետ


Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը այսօր հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բեռնար Ֆասիեի եւ Իգոր Պոպովի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ինչպես նաեւ Ժակ Ֆորի հետ, ով հունվարից ֆրանսիացի համանախագահի պաշտոնում փոխարինելու է Ֆասիեին։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի հետ կապված հարցեր` հաշվի առնելով դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները։

Վիլնյուսյան հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 6-ին հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG