Մատչելիության հղումներ

Իրանի հեռուստատեսությունը ցուցադրել է վայր ընկած ամերիկյան անօդաչու սարքը


Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը պատկերող կադրեր։

Պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ սարքը ընկել է իրանա - աֆղանական սահմանի մոտ։

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հետախուզական սարքը անցած շաբաթ թռչելիս է եղել Աֆղանստանի արեւմուտքով, երբ օպերատորները կորցրել են դրա նկատմամբ հսկողությունը։

Իրանական լրատվամիջոցները, սակայն, հաղորդում են, որ անօդաչու սարքը վնասազերծել է Իրանի զինուժը։

The New York Times պարբերականի տեղեկություններով` անօդաչու թռչող սարքը մաս է կազմել ԱՄՆ-ի ծրագրի, որով հետախուզվում են Իրանի կասկածելի միջուկային օբյեկտները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG