Մատչելիության հղումներ

Եվրոպայում հրթիռների հարցում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի տարաձայնությունները մնում են


ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները համաձայնության չեն եկել Ռուսաստանի հետ` Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցում։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ասել է, թե տարաձայնությունները մնում են, այդուհանդերձ, կողմերը հասկացել են, որ բանակցությունները պետք է շարունակվեն։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ շարունակելու են առաջ շարժվել հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցում, եւ որ հակահրթիռային պաշտպանության համակարգերը միտված են կանխելու հնարավոր հրթիռային հարձակումները այնպիսի երկրների տարածքից, ինչպիսին Իրանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG