Մատչելիության հղումներ

logo-print

Օբամա. «Իրանի առնչությամբ ԱՄՆ-ը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի շուրջ զարգացումների հետ կապված բոլոր հնարավոր տարբերակները եւ աշխատելու է դաշնակիցների, այդ թվում` Իսրայելի հետ, որպեսզի խոչընդոտի միջուկային զենք ձեռք բերելու` պաշտոնական Թեհրանի հնարավորությունը։

Սակայն Օբաման հրաժարվել է մանրամասնել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել պաշտոնական Վաշինգտոնը։

Միացյալ Նահանգների նախագահը նաեւ հերքել է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության պնդումները, թե իր կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել, որպեսզի դանդաղեցնի Իրանի միջուկային ծրագրի իրականացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG