Մատչելիության հղումներ

ԵՄ-ի ղեկավարները եվրոյի կայունացման նոր քայլ են ձեռնարկում


Բրյուսելում երեկ մեկնարկած Եվրամիության գագաթնաժողովում կառույցի անդամ երկրները քննարկել են, թե որքանով են պատրաստ հրաժարվել իրենց պետությունների ինքնիշխանությունից` փորձելով հաղթահարել պարտքային ճգնաժամը եւ պահպանել եվրոն։

Գագաթնաժողովում սկզբունքորեն համաձայնություն է ձեռք բերվել եվրոյի գոտու երկրների ազգային բյուջեների համակարգային դեֆիցիտի նոր սահմանաչափի հաստատման շուրջ. այսուհետ այն համապատասխանելու է ՀՆԱ-ի 0.5 տոկոսին։

Դեռեւս պարզ չէ, թե ինչպե՞ս է վերահսկվելու այդ սահմանաչափի իրականացումը եւ պահանջվելո՞ւ է արդյոք, որ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրները նոր համաձայնագիր վավերացնեն, թե՞ միայն եվրոյի գոտու 17 երկրներին է դա վերաբերելու։

Ամեն դեպքում, փորձագետները անհանգստություն են հայտնել, որ դա կարող է հանգեցնել Եվրամիության փլուզմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG