Մատչելիության հղումներ

Էռնեկյանի առաջին օդանավակայանը Բրազիլիայում


Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրամանագրով արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը թույլատրվել է կառավարել «Նատալ» քաղաքացիական օդանավակայանը:

Էռնեկյանը մեծ կարեւորություն է տալիս այս գործարքին` նկատի ունենալով, որ Բրազիլիայում է տեղի ունենալու ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունը: Նա նշել է, որ բրազիլական շուկա մուտք գործելը մեծ մարտահրավեր է աշխարհում արդեն 48 օդանավակայաններ վերահսկող իր ընկերության համար:

Իսկ Արգենտինայում Էռնեկյանը 280 միլիոն դոլարով գնել է Արդյունաբերական բանկը: Այս գործարքը ենթակա է երկրի Կենտրոնական բանկի վավերացմանը:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG