Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը դեմ չէ, որ մինչեւ ընտրություններ Հարավային Օսիան ղեկավարի վարչապետը


Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան հայտարարել է, թե դեմ չէ, որ ինքնահռչակ հանրապետությունը ժամանակավորապես` մինչեւ կրկնակի ընտրությունների անցկացումը, ղեկավարի երկրի վարչապետը:

Նման առաջարկով երեկ հանդես էր եկել խորհրդարանի փոխխոսնակը:

Նոյեմբերի 27-ին Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ջիոեւան իր մրցակցից` Մոսկվայի աջակցությունը վայելող Անատոլի Բիբիլովից 16 տոկոսով ավելի շատ ձայներ էր հավաքել, սակայն Հարավային Օսիայի գերագույն դատարանը ընտրությունների արդյունքները անվավեր էր համարել:

Ջիոեւայի կողմնակիցները Ցխինվալիում զանգվածային բողոքի ակցիաներ էին անցկացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG