Մատչելիության հղումներ

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի առաջնորդները` Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը եւ Ստանիսլավ Շուշկեւիչը, հանդիպելով Բելառուսի Բելովեժիա անտառում, կնքեցին Բելովեժյան համաձայնագիրը, որով դադարեցվեց ԽՍՀՄ գոյությունը և հայտարարվեց նոր միջպետական միավորման` ԱՊՀ կազմավորման մասին:

Համաձայնագրում, մասնավորապես, ասվում է, որ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը «դադարել է գոյություն ունենալ» որպես «միջազգային իրավունքի սուբյեկտ»:

Դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, որում դեռ պահպանվել էր որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվորում, ընդունեց թիվ 142-H բանաձեւը` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG