Մատչելիության հղումներ

Մարկետոլոգների հավաստմամբ` մեկ տարվա ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկվել` այս տարվա հավկիթի ենթադրյալ խուճապը կանխելու նպատակով:

Անցած տարի «ձվի խուճապը» իր վրա էր հրավիրել բոլորի ուշադրությունը, ինչը կարող է կրկնվել այս տարի եւս:

Երեւանյան խանութներից մեկի Վաճառողուհի տիկին Գոհարը ձվի թանկացումը կապում է եղանակային պայմանների հետ:

«Ձուն թանկացել ա, որովհետեւ ձմեռ ա, հավերի տեղը տաք չի, ձու չեն ածում, դրա համար խանութում 60-70 ա, տնական ձուն պետք ա մի 20 դրամ թանկ լինի, բնական ա դա», - ասում է նա:

Շուկայական մարկետինգի մասնագետ Մանաս Եփրեմյանն ասում է. - «Պաշտոնական տվյալներով մոտավորապես 5 միլիոն հատիկ հավկիթի պահեստավորում կա, որ ցանկացած պահին կարող է մտնել շուկա: Եւ ներկրվել է, եւ արտադրվել: Դեկտեմբեր ամսվա համար 35 միլիոն հավկիթի արտադրություն է սպասվում, նաեւ 5 միլիոն լրացուցիչ` ներմուծված»:

Վաճառուղուհի տիկին Երանուհին ասում է, որ մթերքների թանկացումը հիմնականում նկատելի է ոչ միայն Ամանորի նախաշեմին, այլ նաեւ ամբողջ տարվա ընթացքում:

Շուկայի վաճառողները զարմանում են, որ անցած տարվա 1500 դրամ արժողությամբ անորակ խնձորն ավելի շատ էին գնում, քան այս տարվա հաջող ու էժան, միջինը 350-400 դրամ արժողությամբ խնձորը:

Հայ ժողովուրդը, կարծես, համակերպվել է ամանորյա թանկացումներին, իսկ տոնական գնումները հիմնականում կատարում է դեկտեմբերի 25-ից հետո:

XS
SM
MD
LG