Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տալիս 2012-ի «խնայողական» բյուջեին


Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել 2012 թվականի բյուջեի նախագծին, որը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ծախսային մասի զգալի կրճատում եւ հարկային եկամուտների աճ է նախատեսում` նպատակ ունենալով նվազեցնել երկրի բյուջետային դեֆիցիտը եւ կրճատել հսկայական արտաքին պարտքը:

Բյուջեի օգտին քվեարկել են սոցիալիստական, պահպանողական եւ աջ-ազգայնական ուժերը եւ այն ընդունվել է ձայների 258 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ:

Հունաստանի կառավարությունը այժմ գոյատեւում է միայն միջազգային վարկային աջակցության շնորհիվ, որը այս երկրին տրամադրվել է բյուջեի ծախսերի նշանակալից կրճատումներ կատարելու պայմանով:

Եվրամիությունը շարունակում է աջակցել Հունաստանին` եվրագոտու միացյալ վճարամիջոցի` եվրոյի անկումը կանխելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG