Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը համոզված էր, որ Շարմազանովն է ընտրվելու


Ազգային ժողովի նորընտիր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի նորընտիր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ժառանգություն»-ը համոզված էր, որ Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում ընտրվելու է իշխող կուսակցության թեկնածու Էդուարդ Շարմազանովը, եւ երեկ երեկոյան նրանց այդ կանխատեսումը իրականացավ:

Իսկ մինչեւ ընտրությունը «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Էդուարդ Շարմազանովին առաջարկեց ինքնաբացարկ հայտնել, դուրս գալ պայքարից, պաշտոնը զիջել ընդդիմությանը եւ այդպիսով Հայաստանում սկիզբ դնել «ժողովրդավարական գեղեցիկ ավանդույթի»: Շարմազանովը, սակայն, անզիջում էր, ինքնաբացարկ չգրանցվեց:

Հաջորդ քայլով «Ժառանգության» պատգամավորները` այդ թվում Արմեն Մարտիրոսյանը, գործընկերներին կոչ արեցին քվեարկել ընդդիմադիր պատգամավորի օգտին:

«Հնարավորություն ունեք ձեր քվեարկությամբ ապացուցել, որ Հայաստանում դեռ ամեն ինչ չէ, որ մահացել», - ասաց, մասնավորապես, Մարտիրոսյանը:

Կոալիցիայի ու «Ժառանգության» ներկայացուցիչները գովեստի խոսքեր չխնայեցին իրենց թեկնածուների հասցեին:

«Ժառանգություն»-ը հիշեցրեց, որ Արմեն Մարտիրոսյանը, լինելով ընդդիմության թեւում, 2008-ի մարտի 1-ին «արյունով պաշտպանում էր ոստիկանության ներկայացուցչին»:

Շարմազանովին գովելիս հիշեցին, որ նա գիտությունների թեկնածու է, «կրթված է», «ապագայի քաղաքական գործիչ է»:

«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը մտահոգված էր, թե դառնալով խորհրդարանի փոխխոսնակ, ինչով է առաջնորդվելու Շարմազանովը` պետակա՞ն քաղաքակա՞ն, թե՞ բիզնես շահերով: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, դա իշխանության մեջ գտնվողի համար լուրջ մարտահրավեր է. - «Դա վերաբերվում է հենց իշխանական պատգամավորների արժեքային համակարգին, թե ինչն է իրենց համար ծառայում հարգանքի հիմք` ինտելե՞կտը, էթիկական նորմերով իրեն պահե՞լը, թե՞ բիզնես ոլորտում կշիռ ունենալը»:

Ինչպես Ազգային ժողովի նախագահի ընտրությանը նախորդած քննարկումների ժամանակ, այս անգամ էլ լռեց Դաշնակցությունը` չսատարելով խորհրդարանական ընդդիմության գործընկերների որեւէ առաջադրմանը:
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG