Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը դիմել է ԿԸՀ` որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար:

ԿԸՀ-ն պետք է առաջիկա 5 օրերին ստուգի Պուտինի փաստաթղթերը եւ որոշում կայացնի նրա թեկնածությունը հաստատելու վերաբերյալ:

Ռուսաստանի վարչապետի թեկնածությունը` նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, առաջադրվել էր իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համաժողովում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին` Մոսկվայում:

Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի մարտի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG