Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է ժողովրդավարության վիճակը հետխորհրդային տարածքում


Լիտվա --Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ամենամյա հավաքին, Վիլնյուս, 6-ը դեկտեմբերի, 2011թ.
Լիտվա --Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ամենամյա հավաքին, Վիլնյուս, 6-ը դեկտեմբերի, 2011թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հետխորհրդային տարածքի պետություններին կոչ է արել «ավելի մեծ հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների հանդեպ»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հետխորհրդային տարածքի պետություններին կոչ է արել «ավելի մեծ հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների հանդեպ»:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նման հայտարարությամբ հանդես եկավ երեկ Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ամենամյա հավաքին: Նրա ուղերձի հիմնական հասցեատերը հետխորհրդային տարածքի սլավոնական եռյակն էր` Ուկրաինան, Բելառուսն ու Ռուսաստանը:

«Օրենքի գերակայության, ընտրական գործընթացների եւ ժողովրդավարական հաստատությունների գործունեության առումով մենք ետընթաց ենք արձանագրում: Մենք ականատեսն ենք դառնում դատական այնպիսի գործընթացների, որոնց առումով լուրջ կասկածներ կան, թե դրանք քաղաքական ենթատեքստ ունեն», - նշեց Քլինթոնը` հիշատակելով Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավարությունը: Բացի այդ, Միացյալ Նահանգների պետքարտուղարը Վիլնյուսյում խոստացավ, որ պաշտոնական Վաշինգտոնը կշարունակի աջակցել բելառուս ընդդիմադիրներին:

«Այստեղից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա` Բելառուսում, իրավապաշտպանները շարունակում են ենթարկվել անդադար ճնշումների: Իրավապաշտպան Ալես Բելյացկին դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման: Ժողովրդավարական ընդդիմության կողմից նախագահության թեկնածու առաջադրված Անդրեյ Սաննիկովն ու Նիկոլայ Ստատկեւիչը շարունակում են մնալ անազատության մեջ», - նշեց Քլինթոնը:

ԱՄՆ-ի պետքարտուղարն իր ելույթում բավական խիստ քննադատության ենթարկեց նաեւ քաղաքացիական ազատությունների վիճակը Ռուսաստանում:

«Շատ երկրներում մենք տեսանք, որ անազատ եւ ոչ արդար ընտրությունները խաթարում են մարդկանց վստահությունը: Վերջին օրինակը Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի ընտրություններն էին, որոնց հետ կապված մենք լուրջ մտահոգություններ ունենք: Ինչպես արձանագրեցին ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները, ռուսաստանյան ընտրությունների ժամանակ եղել են քվեատուփերի լցոնման, ընտրացուցակների հետ մեքենայությունների փորձեր: Այլ մտահոգիչ փաստեր եւս արձանագրվել են», - նշում է Քլինթոնը:

ԱՄՆ-ը քննադատում է ժողովրդավարության վիճակը հետխորհրդային տարածքում
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG