Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «վիրտուալ» դեսպանատուն է բացում Իրանի համար


Միացյալ Նահանգները առցանց դեսպանատուն է բացել, որը նպատակ ունի քաջալերել ԱՄՆ-ի երկխոսությունը իրանցի ժողովրդի հետ: Այս կայքը բացվում է Թեհրանում ամերիկյան դեսպանատան փակումից եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից ավելի քան երեք տասնամյակ անց:

Միայն ինտերնետային տարածքում գործող «դեսպանատունը» երեկվանից ինտերնետում է եւ հասանելի է անգլերեն եւ պարսկերեն տարբերակներով:

Կայքում հրապարակված տեսահաղորդագրությունում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասում է, որ «վիրտուալ դեսպանատան» նպատակն է լրացնել ամերիկացիների եւ իրանցիների միջեւ հաղորդակցության բացը, որն առաջացել է Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան փակման արդյունքում:

32 տարի առաջ մոլեռանդ իսլամիստների մի ստվար զանգված, որոնց թվում էր, ըստ որոշ տեղեկությունների, նաեւ այսօրվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` այն ժամանակ Թեհրանի ճարտարագիտական համալսարանի երիտասարդ ուսանող, գրավել է Իրանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ 52 ամերիկացի դիվանագետ այն ժամանակ 444 օր պատանդի կարգավիճակում պահվել է դեսպանատան շենքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG