Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը հինգ տասնյակ քաղաքացիների է ընդունել


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վեց ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմադամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ:

Զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել անձամբ պաշտպանության նախարարից: Սեյրան Օհանյանը, լսելով նախաքննության վերաբերյալ ծնողների դիտարկումները, հանձնարարություններ է տվել պատասխանատու ստորաբաժանումներին` նախաքննության վերաբերյալ ծնողների նկատառումները մանրակրկիտ ուսումնասիրելու եւ մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու վերաբերյալ:

Ընդունելության մյուս մասնակիցների խնդիրները հիմնականում սոցիալական, առողջական ու բնակարանային հարցերին են վերաբերել: Նախարարը քաղաքացիների հարցերի մեծ մասին տվել է դրական պատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG