Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի վարչապետը հանդիպել է ԵՄ-ի առեւտրի հարցերով հանձնակատարին


Բրյուսել կատարած այցի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտի հետ:

Հանդիպման օրակարգում Հայաստան - ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին, մասնավորապես` Հայաստան - ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի (ԽՀԱԱ) համաձայնագիրը եւ դրա շուրջ առաջիկա բանակցային գործընթացը:

Տիգրան Սարգսյանը Եվրամիության հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումները: Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված գործողություններն ամբողջապես կատարված են Հայաստանի կողմից, որոնք արդեն իսկ ներկայացվել են կառույցին: Վարչապետը հույս է հայտնել, որ 2012 թվականի սկզբին կլինի ԽՀԱԱ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպական հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին մակրոֆինանսական աջակցության վերաբերյալ ընթացիկ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG