Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդեւին եւ Պուտինին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա») կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Մեդվեդեւին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Ընտրություններում հաղթանակը եւս մեկ անգամ ցույց տվեց բարեկամ Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը Ձեր վարած քաղաքականությանը»: «Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական եւ բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը` ի շահ մեր երկրների եւ մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման», - Ռուսաստանի նախագահին գրել է Սերժ Սարգսյանը։

Ռուսաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում Հայաստանի նախագահը նշել է, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել պետական գործունեության Վլադիմիր Պուտինի հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական եւ տնտեսական արդիականացման, Ռուսաստանի միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում:

«Համոզված եմ, որ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը կարող է ապահովել Ռուսաստանի Դաշնության հետագա դինամիկ առաջխաղացումը` սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախանշված ճանապարհին: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի եւ հայ - ռուսական բարեկամության նկատմամբ: Ես համոզված եմ, որ մենք հետագայում եւս կամրապնդենք հայ - ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը` ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության», - ասված է Վլադիմիր Պուտինին Սերժ Սարգսյանի հղած ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG