Մատչելիության հղումներ

Վիլնյուսում կայացել է Նալբանդյանի, Մամեդյարովի եւ համանախագահների հանդիպումը


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Երեկ Վիլնյուսում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG