Մատչելիության հղումներ

Սիրիան համաձայնել է Արաբական լիգայի դիտորդներին երկիր թողնել


Սիրիայի իշխանությունները համաձայնել են իրենց երկիր թողնել Արաբական երկրների լիգայի շուրջ 500 դիտորդներին:

Ինչպես հայտնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը դրական է արձագանքել դիտորդների մուտքը թույլատրելու պահանջին եւ արդեն իսկ համապատասխան նամակ է ուղղել Արաբական երկրների լիգայի քարտուղար Նաբիլ ալ Արաբիին:

Ակնկալվում է, որ Արաբական երկրների լիգայի եւ Սիրիայի միջեւ համաձայնագիրը կկնքվի մոտ ժամանակներս: Ավելի վաղ Լիգան Սիրիային վերջնագիր էր ներկայացրել` սպառնալով, որ եթե համաձայնագիրը չկնքվի, ապա ՄԱԿ-ի զինուժը կարող է մտնել Սիրիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG