Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են «Օքյուփայ Վաշինգտոն» ցույցի մասնակիցները


«Օքյուփայ» շարժման վրանային ճամբարը Վաշինգտոնում, 2-ը դեկտեմբերի, 2011թ.
«Օքյուփայ» շարժման վրանային ճամբարը Վաշինգտոնում, 2-ը դեկտեմբերի, 2011թ.
Վաշինգտոնի ոստիկանությունը հաղորդում է, որ սոցիալական արդարության պահանջով ամերիկյան բիզնեսի սիրտը հանդիսացող Ուոլ Սթրիթի դեմ ուղղված կոչերով արդեն մի քանի ամիս բողոքի ցույցեր անցկացնող «Օքյուփայ» շարժման Վաշինգտոնի ճամբարի 31 ակտիվիստներ ձերբակալվել են:

Ցուցարարները հրաժարվել են ապամոնտաժել փայտե կառույցը, որը նրանք գիշերվա ընթացքում տեղադրել էին Վաշինգտոնի այգիներից մեկում:

«Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում է, որ ձերբակալման գործողություններին հետեւում էին շուրջ 400 ցուցարարներ, պարբերաբար նրանց շարքերից լսվում էր «ամո՛թ ձեզ» արտահայտությունը:

Ոստիկանները, սակայն, փորձ չեն արել ցրել մոտակայքում տեղակայված վրանային ճամբարը եւ բավարարվել են բավականին մեծ փայտե շինությունը ապամոնտաժելով:

Վաշինգտոնի իշխանությունները համեմատաբար մեղմ են վերաբերմունք ունեն «Օքյուփայ» շարժման նկատմամբ:

«Օքյուփայ» շարժման համանման ճամբարները Նյու Յորքում եւ մի շարք այլ քաղաքներում ցրվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG