Մատչելիության հղումներ

Իրանում ենթադրաբար ամերիկյան անօդաչու սարք է խփվել


Իրանը ամերիկյան հետախուզական անօդաչու սարք է շարքից հանել: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, անօդաչու ինքնաթիռը խփվել է երկրի արեւելքում:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ տեղակայված միջազգային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ սարքը «կարող էր լինել» ամերիկյան եւ հավանական են համարել, որ օպերատորները կորցրել են կառավարումը Աֆղանստանի տարածքում հետախուզական առաքելություն անցկացնող սարքի նկատմամբ եւ այն անցել է Իրանի տարածք:

Միջադեպը առանձնակի կարեւորություն է ստանում, քանի որ այն տեղի է ունեցել անցած շաբաթ Թեհրանում բրիտանական դեսպանատան շենքի վրա երիտասարդ արմատականների իրականացրած հարձակման ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG