Մատչելիության հղումներ

Եվրոպական երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների խորհրդակցություն


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-ին Փարիզում անցկացրել է Հայաստանի` Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, խորհրդակցությանն անդրադարձ է արվել օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ սպասվող իրադարձությունները, հանձնարարականներ տվել երկկողմ հարաբերությունների զարգացման, Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Խորհրդակցությանն արծարծվել են դեսպանությունների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG