Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիան» հաղթանակ է տանում ընտրություններում


Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հաղթանակ է տանում կիրակի օրը Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում, սակայն նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ վարչապետ Վլադիմիր Պուտինի կուսակցության օգտին տրված քվեների քանակը զգալիորեն պակասել է:

Առավոտյան 8:00-ի դրությամբ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով արդեն հաշվարկվել է քվեների 93.3 տոկոսը: Այդ տվյալների համաձայն, «Եդինայա Ռոսիան» ստացել է ձայների 49.72 տոկոսը: 2007 թվականի ընտրություններում կուսակցությունը ստացել էր ձայների 64 տոկոսը:

Կոմունիստական կուսակցությունը երկրորդ տեղում է` այս կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 19.15 տոկոսը:

Նիկոլայ Լեւիչեւի «Սպրավեդլիվայա Ռոսիան» եւ Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները համապատասխանաբար ստացել են ձայների 13,16 եւ 11,67 տոկոսը:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները «կապահովեն երկրի կայուն զարգացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG