Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊԲ-ն շաբաթվա ընթացքում հրադադարի 220 խախտում է գրանցել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի (ՊԲ) օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 220 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1700 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի դրսեւորած ակտիվությանն արձագանքել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի այսօրվա հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG