Մատչելիության հղումներ

Ձեւավորվեցին «Եվրո - 2012»-ի խմբերը


Ուկրաինա - Ֆրանսիական ֆուտբոլի աստղ Զինեդին Զիդանը մասնակցում է «Եվրո - 2012»-ի խմբերի վիճակահանությանը, Կիեւ, 2-ը դեկտեմբերի, 2011թ.

Ուկրաինա - Ֆրանսիական ֆուտբոլի աստղ Զինեդին Զիդանը մասնակցում է «Եվրո - 2012»-ի խմբերի վիճակահանությանը, Կիեւ, 2-ը դեկտեմբերի, 2011թ.

Ուրբաթ օրը Կիեւի Արվեստների պալատում անցկացված վիճակահանությամբ որոշվեցին ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ փուլի չորս խմբերը։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` «Եվրո - 2012»-ի A խմբում ընդգրկված կլինեն Լեհաստանի, Հունաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի հավաքականները։

B խմբում կընդգրկվեն Նիդերլանդները, Դանիան, Գերմանիան եւ Պորտուգալիան։

C խմբում ընդգրկված կլինեն աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, Իտալիան, Իռլանդիան եւ Խորվաթիան։

D խմբում կընդգրկվեն Ուկրաինան, Շվեդիան, Ֆրանսիան եւ Անգլիան։

2012 թվականի հունիսի 9-ից հուլիսի 1-ը անցկացվելիք առաջնության հանդիպումները տեղի կունենան Լեհաստանում` Վարշավայի, Վրոցլավի, Գդանսկի եւ Պոզնանի մարզադաշտերում, իսկ Ուկրաինայում` Դոնեցկի, Լվովի, Խարկովի եւ Կիեւի մարզադաշտերում։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում է նշանակված գլխավոր հանդիպումը` եզրափակիչը, որի հաղթողը կհռչակվի Եվրոպայի չեմպիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG