Մատչելիության հղումներ

Խորվաթիան կդառնա Եվրամիության 28-րդ անդամը


Եվրախորհրդարանը երեկ ձայների 564 կողմ, 38 դեմ եւ 32 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում է ընդունել, համաձայն որի` Խորվաթիան պատրաստ է անդամակցել Եվրամիությանը։

Ինչպես հաղորդում է DPA լրատվական գործակալությունը, Եվրախորհրդարանի որոշումը բալկանյան այդ երկրին հնարավորություն է տալիս Եվրամիությանը անդամակցության համաձայնագիրը ստորագրել արդեն եկող շաբաթ։

Ակնկալվում է, որ Խորվաթիան Եվրամիության 28-րդ անդամը կդառնա 2013 թվականի հուլիսի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG