Մատչելիության հղումներ

«Ալ-Ղաիդա»-ն գերեվարել է USAID-ի առաքելության ներկայացուցչին


«Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցը գերության է առել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) մարդասիրական առաքելության 70-ամյա անդամի։ Այդ մասին իսլամիստական ֆորումներից մեկում հայտնված տեսաուղերձում հայտարարել է «Ալ-Ղաիդա»-ի ղեկավար Այման ալ-Զավահիրին։

Նրա խոսքով` իրենք պատրաստ են ազատ արձակել ամերիկացուն, եթե Միացյալ Նահանգները կատարի մի շարք պահանջներ, այդ թվում` վերջ դնի Պակիստանի եւ Աֆղանստանի տարածքներում իրականացվող օդային հարվածներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG