Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի գործադիրի նիստում որոշվել է ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել


Հանրապետական խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ
Հանրապետական խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ
Այսօր երեկոյան տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստի ընթացքում որոշվել է Ազգային ժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնում առաջադրել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունը։ Հանրապետական Սամվել Նիկոյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ժամանակավորապես կատարում է նրա լիազորությունները։

Շարմազանովի խոսքով, Հանրապետական կուսակցությունը Սամվել Նիկոյանի թեկնածությունը կառաջադրի երկուշաբթի օրը մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյայում։

Կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն` խորհրդարանի նախագահի, նաեւ փոխնախագահներից մեկի պաշտոնում կոալիցիոն երեք կուսակցություններից առաջադրում է կատարում իշխող Հանրապետականը:

Նիկոյանի ընտրվելու դեպքում ԱԺ փոխնախագահի պաշտոնը, փաստորեն, թափուր կմնա։ ՀՀԿ-ի նիստում որոշվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, իսկ նրա փոխարեն ՀՀԿ խմբակցության քարտուղար նշանակել Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանին։

Շարմազանովը կշարունակի կատարել նաեւ ՀՀԿ խոսնակի պարտականությունները։



Աստղիկ Բեդեւյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG