Մատչելիության հղումներ

Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում իսլամիստները առավելություն են ստանում


Եգիպտոսում շարունակվող խորհրդարանական ընտրությունների մասնակի արդյունքների համաձայն, «Մահմեդական եղբայրություն» շարժումը էական մեծամասնություն է ապահովում։

«Սալաֆի» անվամբ ծայրահեղ պահպանողական իսլամական խմբավորումը նույնպես մեծ թվով քվեներ է վաստակում։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն գալիք տարվա հունվարին։

«Մահմեդական եղբայրություն» շարժումը Հոսնի Մուբարաքի նախագահության օրոք արգելված էր։ Շարժման հիմնադրած «Ազատության եւ արդարության» կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանում մեծամասնություն վաստակած ուժը պետք է կառավարություն կազմի։

Մուբարաքին գահընկեց անելուց հետո երկիրը ղեկավարող զինվորական խորհուրդը հայտարարել է, որ խորհրդարանը չի ունենա կառավարությունը լուծարելու իրավունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG