Մատչելիության հղումներ

Իրանը ազատ է արձակել բրիտանական դեսպանատունը գրոհողներին


11 ցուցարարները, որոնք ձերբակալվել էին Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը գրոհելու համար, երեկ երեկոյան ազատ են արձակվել։ Այդ մասին հաղորդել է իրանական Fars կիսապաշտոնական լրատվական գործակալությունը։

Գործակալությունը նշում է միայն, որ հիշյալ 11 անձինք ուսանողներ են։ Նրանց ազատ արձակման հիմքերի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում։

Մի խումբ երիտասարդներ երկու օր առաջ գրոհել էին Թեհրանում Միացյալ Թագավորության դեսպանատունը` կոտրելով ապակիները, այրելով բրիտանական դրոշը: Հարյուրավոր ցուցարարներ հարձակվել էին նաեւ դեսպանատան աշխատողների համար հատկացված բնակելի շենքերի վրա:

Իրանում գործող օրենքով` գույքը վնասելը պատժվում է մինչեւ երեք տարվա ազատազրկմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG