Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին կառաջարկի նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի փոխանցմամբ` այսօր Բրյուսելում նախատեսված Եվրամիության արտգործնախարարների ժողովում ինքը հանդես կգա Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ուղերձով։

«Եվրոպական միությունն արդեն մեծ թվով միջոցներ է ձեռնարկել, սակայն համոզված են, որ անհրաժեշտ են խաղաղ, օրինական տնտեսական նոր պատժամիջոցներ, որոնցից մեկը կլինի Իրանի ֆինանսական սեկտորի մեկուսացումը», - ասել է Հեյգը։

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցների հարցը բարձրացնում է այն բանից հետո, երբ Թեհրանում երիտասարդ արմատականները հարձակման են ենթարկել բրիտանական դեսպանատան շենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG