Մատչելիության հղումներ

Բեն Ալին հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման դատապարտվեց


Թունիսի ռազմական դատարանը հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիին` 1991 թվականի պետական հեղաշրջման փորձի հետ կապված գործի քննության արդյունքում:

Բեն Ալին դատապարտվել է իր դեմ հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով բանակի սպաներին խոշտանգելու համար։

Անցած տարվա դեկտեմբերին Թունիսում բռնկված ժողովրդական հուզումների արդյունքում, այս հունվարի 14-ին Բեն Ալին փախավ երկրից եւ ապաստան գտավ Սաուդյան Արաբիայում։ Այստեղ էլ նա բնակվում է մինչ օրս, թեպետ Թունիսը դեռ փետրվարին դիմել էր Սաուդյան Արաբիային` պահանջելով էքստրադիցիայի ենթարկել Բեն Ալիին եւ նրա կնոջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG