Մատչելիության հղումներ

Միջնորդները Սաֆար Աբիեւի հետ քննարկել են իրավիճակը շփման գծում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ քննարկել են իրավիճակը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից, միջնորդները իրենց կարծիքն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ ճակատային գծում իրավիճակի մասին։

Ադրբեջանական մեկ այլ` 1news.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, համանախագահները Բաքվում հանդիպել են նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ղեկավարության հետ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ միջնորդները հանդիպել են այսօր ավելի վաղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG