Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Ղարաբաղյան հակամարտությունը ամբողջ Կովկասի ցավն է»


Հայ - ադրբեջանական հակամարտությունը ամբողջ Կովկասի ցավն է, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

Թբիլիսիում անցկացվող հայ - վրացական գործարար համաժողովի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սահակաշվիլին ասել է. - «Այսօրվա դրությամբ ամենացավոտ հիմնախնդիրը մեզ համար հակամարտությունն է, որ գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դա ինչպես Կովկասի, այնպես էլ Վրաստանի ցավն է»։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Կովկասը պետք է ինտեգրվի, քանի որ դա տարածաշրջանի զարգացման միակ ճանապարհն է։

«Ես կարծում եմ, որ Կովկասի տնտեսությունները ապագայում պետք է ինտեգրվեն», - հայտարարել է Սահակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG