Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի միակ հարցով՝ անցկացված մրցույթի արդյունքներով Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` մրցույթին ներկայացվել էր 15 հայտ:
Արա Հովսեփյանը մինչ այժմ «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենն էր։