Մատչելիության հղումներ

Օբաման մտահոգված է Իրանում բրիտանական դեսպանատան վրա հարձակման փաստով


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման առնչությամբ եւ Իրանին կոչ է արել պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին:

Իրանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի սահմանած տնտեսական պատժամիջոցների դեմ բողոքող ցուցարարները երեկ «մահ Անգլիային» կոչերով հարձակվել էին Միացյալ Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության շենքերի վրա, պոկել բրիտանական դրոշը, այրել, փոխարենը կախել Իրանի դրոշը, այնուհետեւ քարեր էին նետել, կոտրել շենքերի ապակիները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, պաշտոնական Թեհրանին մեղադրելով դիվանագիտական ներկայացուցչությունը պահպանելու հարցում ցուցաբերած «խայտառակ անգործության» մեջ, զգուշացրել է, որ լուրջ պատասխան քայլեր են ձեռնարկվելու:

Կատարվածը դատապարտել են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG