Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը կարեւորել է քաղաքաշինական համատեղ ծրագրերի իրականացումը ԱՊՀ շրջանակներում


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Երեւանում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի գլխավորությամբ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի մասնակիցները նշել են, որ առկա են ԱՊՀ անդամ պետությունների միջեւ շինարարական բնագավառի զարգացման համար հնարավոր բոլոր նախապայմանները: Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մշակված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է լիցենզավորման, ատեստավորման, շինարարական նորմերի ներդրման նոր գործընթաց, որը կնպաստի համակարգային հարցերի լուծմանը:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է քաղաքաշինության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը եւ զարգացման ռազմավարական գործողությունների իրականացումը: Վարչապետը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում դեռեւս խորհրդային ժամանակներից կառուցված բնակֆոնդի վերականմգնման եւ վերջինիս սեյսմակայունության ապահովման խնդիրը, որոնց լուծման ուղղությամբ մշակվում են նոր մեխանիզմներ եւ ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG