Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը եւ Դեղերի եւ բժշական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեցին, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կեղծ դեղեր չեն հայտնաբերվել:

Առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը եւ Դեղերի եւ բժշական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեցին, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կեղծ դեղեր չեն հայտնաբերվել:

«2001 – 11 թվականներին, մինչեւ այսօր, մոտ 43 կեղծ դեղ է եղել Հայաստանի Հանրապետություն ներմուծված», - մասնավորապես ասաց Դեղերի եւ բժշական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

Առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով, Հայաստանում գրանցված է 4500 դեղամիջոց: Դրանցից 500-ը հայրենական արտադրության են: Այս դեղերն արտադրում են 14 դեղարտադրող ընկերություններ: Դեղագործական գործունեության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված է միայն տուգանք: Վերջին 1 տարում 34 հայցադիմում է ներկայացվել դատարան` դեղատնային գործողությունը դադարեցնելու հայցով: 17 դեղատուն տուգանվել է դեղատնային գործունեության կանոնները խախտելու համար, 11-ը` չգրանցված դեղերի շրջանառության, 2-ը` ժամկետանց դեղերի համար:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ իրենք վերջերս սկսել են դեղերի շուկային մեծ ուշադրություն դարձնել, պատրաստվում են Ստեղծվելու է հատուկ վերահսկող բաժին, մինչեւ 2013-ը դեղամիջոցների ներդիրները հայերեն լեզվով կլինեն, իսկ դեղերի շուկան կազատականացվի, ինչի արդյունքում դեղերը պետք է նշանակալիորեն էժանանան:

«Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել շուկան որոշակի ազատականացնելու, որպեսզի դեղերի ներկրումը, մրցակցությունը խթանենք», - ասաց Սուրեն Քրմոյանը:

Նա նաեւ վստահեցրեց, որ նախարարությունը դեղամիջոցները զեղչով է տրամադրում սոցիալական ապահովության նախարարության տրամադրած տվյալներով անապահով համարվողներին:

«Մենք ունենք արտոնյալ խմբեր, որոնք ունեն կա՛մ ամբողջությամբ, կամ հիսուն տոկոս զեղչով դեղերից օգտվելու հնարավորություն», - նշեց Սուրեն Քրմոյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն, դեղատներից օգտվող կենսաթոշակառուները ասացին, որ իրենց երբեւէ զեղչեր չեն արվել: Ծերերը բողոքում են, որ դեղերն իրենց համար անմատչելի են: Այն գումարը, որ պետք է ծախսվեր սննդի վրա` կենսաթոշակառուները ծախսում են դեղատներում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG