Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը մեկնեց Վրաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ:

Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ եւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նախատեսվում է նաեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Թբիլիսիում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ հայ - վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG