Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Երեւան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:

Հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

«Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության եւ շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքների վրա», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։

Զրուցակիցները քննարկել են նաեւ դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG