Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը Բուենոս Այրեսում է


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ, արդեն Արգենտինայի մայրաքաղաքում է։

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ մեծահարուստ բարերարների հետ` Ղարաբաղում տնտեսական, սոցիալական եւ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Այսօր տեղի է ունենալու մամուլի ասուլիս, վաղը` հայ համայնքի հետ հանդիպումներ։

Դեռեւս հայտնի չէ` հանդիպելո՞ւ են արդյոք արգենտինացի օրենսդիրները Բակո Սահակյանի հետ։

Արգենտինայում Ադրբեջանի դեսպանը մոտ տասն օր առաջ մտահոգություն էր հայտնել Ղարաբաղի նախագահի նախատեսվող այցի կապակցությամբ` Բակո Սահակյանին անվանելով «անջատողականների առաջնորդ» եւ արգենտինացի օրենսդիրներին խնդրելով չհանդիպել նրա հետ։


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG