Մատչելիության հղումներ

Համանախագահները վաղը կմասնակցեն շփման գծի դիտարկմանը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները վաղը մասնակցելու են հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկմանը։ Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` հավելելով, որ դիտարկման ժամանակ միջնորդները անցնելու են հայկական կողմից ադրբեջանական կողմը։

Ըստ նույն աղբյուրի` ԵԱՀԿ-ի առաքելությունը դիտարկումը անցկացնելու է Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի եւ Հայաստանի Տավուշի մարզի Կայան գյուղերը կապող ճանապարհին։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանում են Երեւան, որտեղ նախատեսված են նրանց հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG