Մատչելիության հղումներ

Եմենի նախագահը համաներում է հայտարարել


Եմենի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ երկրի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը համաներում է հայտարարել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր, ըստ նրա, սխալներ են թույլ տվել ճգնաժամի ընթացքում:

Համաներումը չի տարածվելու այս տարվա հունիսին Սալեհի նկատմամբ իրականացված մահափորձի հեղինակների վրա:

Ընդդիմադիր ուժերը, սակայն մերժել են համաներումը` հայտարարելով, թե Սալեհը նման քայլ իրականացնելու լիազորություններ չունի, քանի որ անցած շաբաթ իշխանությունը հանձնելու համաձայնություն է ստորագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG