Մատչելիության հղումներ

Արաբական լիգայի ԱԳ նախարարները հաստատեցին Սիրիայի դեմ պատժամիջոցները


Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարները հաստատել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները` պաշտոնական Դամասկոսի կողմից միջազգային դիտորդների մուտքը Սիրիա մերժելուց հետո:

Արաբական լիգայի անդամ 22 երկրներից 19-ը կողմ են քվեարկել պատժամիջոցների կիրառմանը:

Պատժամիջոցները ներառում են Սիրիայի կառավարության անդամների նկատմամբ վիզային ռեժիմի արգելք, նրանց բանկային ակտիվների սառեցում, ինչպես նաեւ երկրում ներդրումների արգելք:

ՄԱԿ-ի գնահատականներով` Սիրիայում այս տարվա մարտից սկիզբ առած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով զոհվել է առնվազն 3 հազար 500 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG