Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ընդունել է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջարկը։
Պուտինը կուսակցության համագումարին մասնակցող պատգամավորներին ասել է, որ երախտագիտությամբ է ընդունում առաջարկը։ Այն հրապարակել է անվանի կինոռեժիսոր Սերգեյ Գովորուխինը։
«Ռուսաստանին պետք է կարող, հզոր եւ խելացի առաջնորդ, ով ի զորու կլինի ոչ միայն ապահովել քաղաքացիների իրավունքները, այլեւ հիշեցնել նրանց պարտավորությունների մասին, ստիպել նրանց կատարել պարտավորությունները, որոնցից ամենահիմնականը Ռուսաստանի Դաշնության օրենքների կատարումն է»,- ասել է Գովորուխինը եւ ավելացրել.- «Մենք ունենք այդպիսի անձնավորություն՝ դա Վլադիմիր Պուտինն է»։
Գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պուտինին անվանել է «երկրի ամենաճանաչված, փորձառու եւ հաջող քաղաքական գործիչը»։
Մեդվեդեւը քաղաքացիներին հորդորել է այս տարվա դեկտեմբերի
4-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել հօգուտ «Եդինայա Ռոսիա»-ի։
Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012-ի մարտի 4-ին։
Ուղիղ հեռարձակում