Մատչելիության հղումներ

logo-print

Գոյություն ունի ցրտային ալերգիա: Ցրտի ազդեցությունից մաշկի մեջ առաջացող նյութը` կիստամինը, կարող է առաջացնել ալերգիկ երեւույթներ:

Մաշկաբան-ալերգոլոգ Սուսաննա Ստեփանյանի խոսքերով`ցրտային ալերգիան կարող է ուղեկցվել մաշկի ցանով, կարմրությամբ ու քորով. - «Ցրտահարությունը, սառը օդը, մրսածությունը կարող են տարբեր հիվանդություններ առաջացնել: Ցրտային ալերգիան արտահայտվում է բրոնխոսպազմով, շնչառական ուղիների նեղացումով, առաջանում է հազ, աստմա: Մաշկի վրա արտահայտվում է եղնջացանով»:

Ապագա բժիշկ-ուսանողուհիները ավելի տեղեկացված են, ուստիեւ` առավել ուշադիր են նման երեւույթների նկատմամբ:

«Գլխարկ չդնելը կարող է բերել մի շարք հիվանդությունների` ճակատի շրջանում, օրինակ, մինինգիտ, շատ վատ է, երբ թաց գլխով դուրս ես գալիս: Ինչու ոչ, եթե ձեռնոց չես կրում, նաեւ ցրտահարությունների», - «Մաքսլիբերթի»-ին ասաց մի ուսանողուհի:

Բժիշկը բացատրում է, որ ցրտահարությունն ու ցրտային ալերգիան տարբեր երեւույթներ են. մաշկի բորբոքումն ու չորությունն են ցրտահարության նշանները. - «Ցրտահարությունն առաջանում է երկարատեւ ցրտից, ցրտահարվելիս մաշկի փոփոխությունները բորբոքային բնույթի են: Իսկ ցրտային ալերգիան այլ մեխանիզմ է. կարող է չունենալ երկարատեւ ազդեցություն»:

«Ցուրտ ժամանակ պետք է ծածկել մարմինը, պաշտպանել ցրտից, օգտագործել քսուկներ մաշկի չորանալու դեմ: Հանդիպել ենք թեթեւամիտ երիտասարդների, որոնք գլուխը լվացել, դուրս են եկել ցրտին, հետեւանքները նույնիսկ մահացու են եղել», - ասում է մաշկաբանը:

Սուսաննայի խոսքերով` չի կարելի հույսը դնել ցրտին դիմանալու վրա, քանի որ նման անուշադրությունը կարող է վատ հետեւանքներ ունենալ:

XS
SM
MD
LG