Մատչելիության հղումներ

«Մանր քարերով աշխատելու համար մեծ համբերություն է պահանջվում: Ես հանգստանում եմ աշխատանքիս ընթացքում, սակայն փոխարենը հարազատներս են նյարդայինանում», - պատմում է Վահե Ղարիբյանը:

22 ամյա Վահեն արդեն 7 տարի է, որ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից տարբեր նկարներ է հավաքում: Նա նշում է, որ սկզբնական շրջանում փայտից եւ լուցկու հատիկներից պատրաստում էր նավեր, ինչ-որ շինություններ եւ ավելի հին տեսք հաղորդելու համար վրան լցնում քարի փոշի:

Վահեն պատմում է, որ տեսել է աշխատանքներ, որոնց մի մասը քարերով է եղել, սակայն ամբողջությամբ մանրացված քարերով աշխատանքներ չեն պատահել:

«Միշտ հաճույքով եմ աշխատում՝ անկախ նրանից, թե ինչ նկար է, սակայն վերջնական արդյունքից հետո դժվարությամբ չեմ բաժանվում իր աշխատանքներից», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց նա:

Սկզբնական աշխատանքները եղել են մեկ գույնի քարով: Ժամանակի ընթացքում ձեռք է բերել տարբեր գույների թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, քանի որ ներկը խամրեցնում էր քարի մեջ եղած փայլը:

Հիմա Վահեի ամենասպասված նվերը քարն է. - «Բոլորը ինձ քար են նվիրում, հարազատներս, ընկերներս: Իմ ամենամեծ խնդիրը տարբեր գույների քարեր գտնելն է»:

Վահեի աշխատանքներին Գյումրեցիների մեծ մասը ծանոթ են, սակայն պատվերներ են եղել Ամերիկայից, Ռուսաստանից: 7 տարիների ընթացքում վերջին 1 տարին է, որ վաճառում է իր աշխատանքները:

XS
SM
MD
LG