Մատչելիության հղումներ

logo-print
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինն այսօր «Ինտեր» հեռուստաընկերության երեթում մեղադրել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանությունը պատվիրելու մեջ:

Կուզմինի պնդմամբ, Շչերբանի սպանության դիմաց վճարված գումարը մարդասպանները ստացել են Տիմոշենկոյին եւ այն ժամանակվա վարչապետ Պավել Լազարենկոյին պատկանող ընկերությունների հաշիվներից:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը օգնություն է խնդրել ԱՄՆ-ի իրավապահ մարմիններից, որտեղ պատիժ է կրում «փող լվանալու» համար դատապարտված Լազարենկոն:

«Անտոն» ֆինանսական կորպորացիայի ղեկավար եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանն ու իր կինը սպանվել էին Դոնեցկի օդանավակայանում 1996 թվականին: 2002 թվականին սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էին 8 հոգի: Դատարանը բոլորին մեղավոր է ճանաչել: Նրանցից երեքը դատապարտվել են ցմահ բանտարկության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG